շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 39 մարդ

Վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 39 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով առնվազն 39 մարդ մահացել է, իսկ մոտ 500-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքից:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 39 [մարմին] զոհվածների (ներառյալ մեկը, որը դուրս է բերվել փլատակներից) և 491 վիրավոր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 61,369-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 152,000-ի։

Առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում պաղեստինյան անկլավում գրանցվել է սովից 11 մահվան դեպք։ Արդյունքում, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 212-ի։

  • Կիսվել: