շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վենսը պատրաստ է դառնալ ԱՄՆ նախագահ, եթե Թրամփին ինչ-որ բան պատահի

Վենսը պատրաստ է դառնալ ԱՄՆ նախագահ, եթե Թրամփին ինչ-որ բան պատահի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստակամություն է հայտնել ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, եթե 79-ամյա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ինչ-որ բան պատահի, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

«Վերջին 200 օրվա ընթացքում ես շատ լավ փորձուսուցում եմ անցել: Եթե, Աստված մի արասցե, սարսափելի ողբերգություն տեղի ունենա, չեմ կարող պատկերացնել ավելի լավ գործնական մարզում, քան այն, ինչ ստացել եմ», - ասել է Վենսը USA Today-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ստանձնել գերագույն հրամանատարի դերը, և ինչո՞ւ ամերիկացիները պետք է վստահեն նրան երկիրը ղեկավարելու հարցում։

Միևնույն ժամանակ Վենսը հավելել է, որ Թրամփը աներևակայելի լավ առողջական վիճակում է և լի է էներգիայով։

  • Կիսվել: