կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վենսը հիանալի թեկնածու կլինի նախագահական ընտրություններում. ԱՄՆ պետքարտուղար

Վենսը հիանալի թեկնածու կլինի նախագահական ընտրություններում. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Այս մասին Fox News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ Վենսը հիանալի թեկնածու կլիներ»,-նշել է նա։

Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա ծրագրու՞մ է առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։ Ի պատասխան՝ նա ասել է. «Երբեք չգիտես, թե ապագան ինչ է նախապատրաստում։ Ոչինչ բացառված չէ»:

Ռուբիոն հավելել է, որ ներկայումս կենտրոնացած է Պետդեպարտամենտում իր աշխատանքի վրա։

  • Կիսվել: