շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վենեսուելայում ջրհեղեղն առնվազն 25 մարդու կյանք է խլել

Վենեսուելայում ջրհեղեղն առնվազն 25 մարդու կյանք է խլել

Վենեսուելայի Լաս Տեխերիաս քաղաքում սողանքների զոհ է դարձել առնվազն 25 մարդ։ Մոտ մեկ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կարիբյան «Ջուլիա» փոթորկի պատճառով օրեր առաջ սկսված հորդառատ անձրևների հետևանքով մի քանի գետ դուրս է եկել ափերից։ Սողանքների բերած ցեխը լցվել է փողոցները և փակել տների մուտքը: 

Քանի որ ընդհանուր առմամբ Վենեսուելայի հյուսիսային շրջաններում ջրհեղեղների պատճառով տուժել է մոտ 20 հազար շինություն, և ավերված ենթակառուցվածքների պատճառով տուժած շրջաններ օգնության մատակարարումը դժվարանում է, ուստի Երկրի նախագահը տարածաշրջանը հռչակել է աղետի գոտի:

  • Կիսվել: