երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը առաջընթաց են գրանցել համաձայնագրի կնքման ուղղությամբ

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը առաջընթաց են գրանցել համաձայնագրի կնքման ուղղությամբ

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը առաջխաղացում են արձանագրել համաձայնագրի կնքման վերաբերյալ քննարկման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի, Արգենտինայի և Կոլումբիայի նախագահները:

Ռոդրիգեսը, որը գլխավորել է կառավարական պատվիրակությունը, նշել է, որ Վենեսուելայի իշխանությունները շահագրգռված են ընդդիմության հետ համաձայնության հասնելու հարցում, քանի որ ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները վատ են անդրադառնում երկրի վրա:

  • Կիսվել: