չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել

Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել

ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանել:

Կալանվել է նավթամթերք տեղափոխող «Բելլա 1» խոշոր լցանավը, որը 2024 թվականին ամերիկյան պատժամիջոցների ցանկում է: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այն «ստվերային նավատորմի մաս է» և զբաղվում է նավթի ապօրինի վաճառքով:

Վենեսուելայի կառավարությունը լցանավի կալանումն անվանել է միջազգային ծովահենություն:

Տեղի ունեցածին արձագանքել է նաև Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի կողմից մեկ այլ երկրի նավերի կամայական զավթումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է: ԱԳՆ-ից նշել են, որ Պեկինը դեմ է բոլոր միակողմանի և անօրինական պատժամիջոցներին, իսկ Վենեսուելան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել մյուս երկրների հետ:

 

  • Կիսվել: