Վաշինգտոնը դադարեցնում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները. ԱՄՆ հատուկ բանագնաց
Վաշինգտոնը դադարեցնում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները և իր կատարյան բանակցային թիմին տուն է վերադրաձնում խորհրդակցությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, տեղեկացնում է NBC News-ը։
Ըստ Ուիթքոֆի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վերջին արձագանքը «ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։
«Չնայած Միջնորդների ջանքերին՝ ՀԱՄԱՍ-ը կարծես չի համակարգում իր գործողությունները կամ չի գործում բարի կամքով։ Այժմ մենք կքննարկենք պատանդներին տուն վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ և կփորձենք ավելի կայուն պայմաններ ստեղծել Գազայի բնակիչների համար»,-ասել է նա:
ԱՄՆ հատուկ բանագնացը հավելել է, որ «ամոթալի է, որ ՀԱՄԱՍ-ը գործել է նման եսասիրական ձևով», և որ ԱՄՆ-ն «վճռական» է տրամադրված՝ Գազայում հակամարտության ավարտին հասնելու համար։
Հավելենք, որ հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ևս հետ էր կանչել իր երկրի բանակցային թիմին Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի արձագանքից հետո:


