երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքն ուկրաինական հարցի նկատմամբ չի փոխվի. Լավրով

Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքն ուկրաինական հարցի նկատմամբ չի փոխվի. Լավրով

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ: Այս մասին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Նա հավելել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ:

«Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքն ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ին մերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում։

Եվ Եվրամիությունը ռազմաքաղաքական առումով հիմա նույնն է, ինչ ՆԱՏՕ-ն։ Ինչպես է դա արվելու, ինչպես են պատկերացնում իրենց վերահսկողական գործառույթների իրականացումը նոր պայմաններում, դա կարելի է անել տարբեր ձևերով։ Չեմ համարձակվում գուշակել։ Բայց ես չեմ կասկածում, որ նրանք կցանկանան այդ գործընթացները պահել իրենց վերահսկողության տակ»,-ասել է Լավրովը:

 

  • Կիսվել: