երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Վագներ»-ի մարտիկների կողմից շրջափակված՝ Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում ուժեղ պայթյուն է որոտացել

«Վագներ»-ի մարտիկների կողմից շրջափակված՝ Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում ուժեղ պայթյուն է որոտացել

Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են ՛՛Վագներ՛՛ խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։

Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՌԿ ՛՛Վագները՛՛ շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում են զինված խմբեր, մուտքերի ու ելքերի մոտ տեղադրվել են անցակետեր։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների համատեքստում, թե իբր ՌԴ ԶՈՒ-ն ՛՛Վագներ՛՛-ի ճամբարներ ենթարկել է հրթիռային հարձակումների եւ ռմբակոծությունների։ Սա հերքել է եւ ՌԴ ՊՆ-ն եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին եւ դավաճանություն, որը բերել է չափազանց մեծ հավակնությունների եւ անձնական շահերի։

  • Կիսվել: