չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղը Ուկրաինայում հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին

Վաղը Ուկրաինայում հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի նախագահ Եվգենի Դիխնեն ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությանը։ Վաղը նրանց մարմինները ինքնաթիռով կբերեն «Բորիսպոլ» օդանավակայան։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Դիխնեն, մասնավորապես, գրել է. «Սա հատուկ օր է ոչ միայն ՈՒՄԱ-ի աշխատակազմի, զոհվածների հարազատների, այլեւ բոլոր բազմաթիվ հայրենակիցների համար։ Մեր հրեշտակներն արժանի են տանը հատուկ ընդունելության։ Առաջարկում եմ վաղը, հունվարի 19-ին, ժամը 11։00 բոլոր ուկրաինացիները, որտեղ էլ նրանք լինեն, ավտոմեքենայի ազդանշան միացնեն՝ ի նշան համերաշխության ամբողջ երկրի հետ, որը պատրաստվում է հրաժեշտ տալ անմեղ ուկրաինացիներին, որոնց․․․ կորցրել ենք Իրանի երկնքում»:

Նա հավելել է. «Խնդրում եմ, միացեք PS 752-ի անձնակազմի «վայրէջքի» մեր պատվո պարեկությանը»: Ողբերգական իրադարձության սգո միջոցառումների հետ կապված՝ վաղը Բորիսպոլյան մայրուղու առանձին հատվածներում եւ «Բորիսպոլ» օդանավակայանում հնարավոր են երթեւեկության ժամանակավոր աննշան խափանումներ, նշել են պետական պահպանության վարչությունում։

  • Կիսվել: