ՌԴ-Ուկրաինա հակամարտության լուծումը տեղի կունենա ավելի շուտ, քան մարդիկ պատկերացնում են․ Թրամփ
Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ, և մենք կլուծենք այդ հարցը: Այս մասին, խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա ավելի շուտ, քան մարդիկ պատկերացնում են։ Նրանք արդեն հոգնել են այդ հակամարտությունից»,-նշել է նա։



