երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուժի մեջ է մտել Բելառուսի նոր Սահմանադրությունը

Ուժի մեջ է մտել Բելառուսի նոր Սահմանադրությունը

Մարտի 15-ին ուժի մեջ է մտել Բելառուսի փոփոխված Սահմանադրությունը: Երկրի հիմնական օրենքում փոփոխություններն ու լրացումներն ընդունվել են փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում:

Նոր Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի, միևնույն ժամանակ, օրենքը հետադարձ ուժ չունի: Նախկին նախագահին չի կարելի պատասխանատվության ենթարկել պաշտոնում կատարած գործողությունների համար:

Նշվում է նաև, Համաբելարուսական ժողովրդական ժողովը կարող է պաշտոնանկ անել նախագահին, իսկ նախագահի մահվան դեպքում երկրում իշխանությունն անցնում է Անվտանգության խորհրդին:

Ըստ Բելառուսի նոր մայր օրենքի՝ երկրի նախագահը կարող է արտակարգ դրության ռեժիմ սահմանել ապստամբության և զանգվածային անկարգությունների փորձերի դեպքում:

  • Կիսվել: