Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում 4 բալ ուժգնությամբ ցնցումներից անմիջապես հետո։
Ինչպես հայտնում է Türkiye Gazetesi-ն, դա խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։
Նշենք, որ Քահրամանմարաշը անցյալ տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի էպիկենտրոնն էր։
Այս պատճառով վախեցած քաղաքացիները, ինչպես նախորդ անգամ, խուճապահար դուրս են վազել փողոց։ Սակայն, ըստ առկա տվյալների, այսօրվա սեյսմիկ իրադարձությունները ավերածությունների կամ զոհերի չեն հանգեցրել։