հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուզբեկստանի սենատի կայքը կոտրել են. հաքերները 14 տարեկան են

Ուզբեկստանի սենատի կայքը կոտրել են. հաքերները 14 տարեկան են

Ուզբեկստանի Սենատի կայքը կոտրել է Marsh Golden հաքերային խումբը, որում ընդգրկված են 14-ամյա 6 դեռահասներ, հայտնում է Podrobno.uz-ը։ Նրանց խոսքերով՝ իրենք հարձակում են իրականացրել հանրապետության օրենսդիր մարմնի կայքի վրա ոչ վատ նպատակներով։

Խմբի ղեկավարը բացատրել է, որ ռեսուրսը կոտրվել է, որպեսզի ցուցադրվի դրա խոցելիությունը։ Դեռահասը վստահեցրել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են օգնություն ցուցաբերել Ուզբեկստանին կիբերանվտանգության ապահովման հարցում, եթե իշխանություններն իրենց նման հնարավորություն տան։

Հրատարակության տվյալներով՝ անչափահաս հաքերները 2018 թվականից կոտրել են տարբեր կայքեր։ Երեք տարի առաջ նրանք հարձակվել էին Kundalik.com կրթական հարթակի վրա, իրենց գնահատականները բարելավելու համար:

  • Կիսվել: