ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 23-ին որպես հյուր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով Աֆղանստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև այն միջոցներին ավելի խորը ծանոթանալու նպատակով, որոնք ձեռնարկվում են մերձավոր գործընկեր երկրների և տարածաշրջանում անմիջական հարևանների կողմից հնարավոր մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների հակազդման առումով՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը: Դրա անցկացման որոշումն ընդունվել է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

  • Կիսվել: