հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԽ քարտուղարը հերքել է ԶՈւ գլխավոր հրամանատարի՝ ծանր վիրավորվելու մասին լուրը

Ուկրաինայի ԱԽ քարտուղարը հերքել է ԶՈւ գլխավոր հրամանատարի՝ ծանր վիրավորվելու մասին լուրը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մայիսի սկզբին Խերսոնի մերձակայքում գտնվող Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում գտնվող հրամանատարական կետի վրա Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով ստացել է գլխի վնասվածք և բազմաթիվ բեկորային վնասվածքներ: Այս մասին ՌԻԱ-Նովոստի-ին հայտնել են իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը գանգուղեղային վիրահատության է ենթարկվել, նա չի կարողանա շարունակել ծառայությունը։

Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն իր թվիթերյան էջում հերքել է Զալուժնիի՝ ծանր վիրավորվելու մասին լուրը՝ հայտնելով, որ Վալերի Զալուժնին մայիսի 24-ին գլխավոր շտաբի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

 

  • Կիսվել: