երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք չի մշակվել․ Զելենսկի

Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք չի մշակվել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայում քիմիական կամ զանգվածային ոչնչացման այլ զենք չի մշակվել, իսկ լաբորատորիաները երկրում մնացել են խորհրդային ժամանակներից և զբաղվել սովորական գիտությամբ, այլ ոչ թե ռազմական տեխնոլոգիաներով։

 

«Մենք ադեկվատ մարդիկ ենք։ Ես ադեկվատ երկրի, ադեկվատ ժողովրդի նախագահ եմ։ Ոչ մի քիմիական կամ զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենք մեր հողում ոչ մեկ չի մշակում»,-ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը կարող է կենսաբանական և քիմիական զենք կիրառել ուկրաինացիների դեմ, քանի որ «Մոսկվայի մեղադրանքները մշտապես խոսում են նրա պլանների մասին»։

Անդրադառնալով մարդասիրական միջանցքներով մարդկանց տարհանմանը՝ Զելենսկին նշել է, որ միայն հինգշաբթի ուկրաինական մի շարք քաղաքներից դուրս է եկել մոտ 40 հազար մարդ։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին։

  • Կիսվել: