շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, այս մասին Վենսը ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոլեգնում է արդեն ավելի քան երեք տարի։

Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի առջև կանգնած հիմնական հարցը ներկայումս այն է, թե ինչպես կարելի է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային՝ գտնելու ոսկե միջինը և վերջ դնելու հակամարտությանը։

«Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Միայն իրենք կարող են համաձայնության գալ և դադարեցնել այս դաժան, դաժան պատերազմը», – ընդգծել է նա։

Փոխնախագահի այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը և Կիևը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողմից հազվագյուտ մետաղների արդյունահանումից ստացված շահույթի բաժին կստանա՝ անվտանգության ոլորտում ապագա աջակցության դիմաց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: