երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵԽ-ն դադարեցնում է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵԽ-ն դադարեցնում է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել Բելառուսի հետ հարաբերությունները` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԽ-ում Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն այսօր որոշել է դադարեցնել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները` Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային երկրի ակտիվ մասնակցության համար՛՛:

Նշվում է նաեւ, որ Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:

Ինչպես ավելի ուշ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն՝ Եվրոպայի խորհրդի որոշումը դադարեցնում է Բելառուսի Հանրապետության հետ կառուցողական փոխգործակցությունը:

  • Կիսվել: