չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու որոշումը հիմնված էր իրավիճակի ճշգրիտ գնահատման վրա․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու որոշումը հիմնված էր իրավիճակի ճշգրիտ գնահատման վրա․ Նարիշկին

Դոնբասի պաշտպանության համար ռազմական օպերացիա սկսելու որոշումը հիմնաված էր աշխարհում իրավիճակի իրատեսական գնահատման եւ պատմական օրինաչափությունների վերլուծության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դոնբասի բնակչության պաշտպանությանն ու մեր երկրի անվտանգությանն ուղղված հատուկ ռազմական օպերացիայի իրականացման մասին Ռուսաստանի Դաշնության Նախագահի որոշումը հիմնված է պատմական օրինաչափությունների խորը վերլուծության եւ աշխարհում իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա»,- ասաց նա:

Նարիշկինի խոսքով՝ ՌԴ-ն այլ կերպ գործելու հնարավորություն չուներ, քանի որ Կիեւի ռուսատյաց կոռումպացված-օլիգարխիկ ռեժիմի նկատմամբ ձգձգումը մեծ ողբերգության կհանգեցներ:

  • Կիսվել: