շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում պատերազմի սկզբից 112 երեխա է զոհվել. BBC

Ուկրաինայում պատերազմի սկզբից 112 երեխա է զոհվել. BBC

Ուկրաինայում պատերազմի սկզբից 112 երեխա է զոհվել, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են պատերազմի հետևանքով զոհված 112 երեխայի մասին՝ հիմնվելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունների վրա։

Նրանց խոսքով՝ փրկարարները Չեռնիգովում փլատակների տակից դուրս են բերել երկու երեխայի դի։ Մահացածները 7-ամյա երկվորյակներ են։

Նիկոլաևսկի թաղամասում ականի պայթյունից զոհվել է նաև 16-ամյա դեռահաս։

Լվովի կենտրոնում մանկասայլակներ են ցուցադրվել՝ ի հիշատակ զոհված երեխաների։

 

  • Կիսվել: