Ուկրաինայում կներկայացվի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրինագիծ
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրենքի նախագիծն այսօր կներկայացվի Գերագույն Ռադա: Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա վստահեցրել է, որ նոր տեքստը «երաշխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախություն»։
Նշենք, որ այս շաբաթ Զելենսկին ստորագրել է Ռադայի ընդունած օրենքը, որով կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված երկու գործակալությունները՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը, անցնում են նախագահի կողմից նշանակված գլխավոր դատախազի վերահսկողության տակ:
Իշխանությունների այս քայլը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել, քննադատության ալիք բարձրացրել Կիևի արևմտյան գործընկերների շրջանում:
Բացի դրանից՝ Եվրամիությունը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցելու հիմնական պայմաններից մեկն է։


