երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայում «բայրաքթարները» հարվածներ են հասցրել ռուսական տանկային դասակին (տեսանյութ)

Ուկրաինայում «բայրաքթարները» հարվածներ են հասցրել ռուսական տանկային դասակին (տեսանյութ)

Ուկրաինական 128-րդ առանձին լեռնային գրոհային բրիգադի ներքո գործում են նաև «բայրաքթարներ»։ Ինչպես հաղորդում է УНИАН-ը, երեկ ռուսական երեք Տ-80 տեսակի տանկ խոցվել է հենց այդ բայրաքթարներով։

Ռելիեֆը թույլ չէր տվել, որ ուկրաինական հրետանին խոցեր ռուսական տանկերը․ օգնության էին հասել բայրաքթարները։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ մի քանի րոպեում հակատանկային հրթիռներով ռուսական տանկերը վնասազերծվել են։ 

 

  • Կիսվել: