չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3 միլիոն մարդ. ՄԱԿ

Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3 միլիոն մարդ. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր 3 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան։ Սպասվում է, որ մինչև մարտի վերջ ընդհանուր թիվը կհասնի առնվազն 4 միլիոնի, իսկ առաջիկա ամիսներին այդ թիվը կարող է հասնել մոտ 7 միլիոնի:

Կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիոնի խոսքով՝ 3 միլիոնից 1,4 միլիոնը երեխաներ են, իսկ 157 հազարը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ամենից շատ՝ 1,8 միլիոն մարդ տեղափոխվել է Լեհաստան: Վարշավայում և Կրակովում հայտարարել են, որ սպառվել են նոր փախստականներ ընդունելու բոլոր հնարավորությունները։

Ուկրաինայից փախստականների մեծ հոսքի պատճառով Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել նաև Չեխիան և խնդրել փախստականների համար մոդուլային կացարաններ տրամադրել։

  • Կիսվել: