Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին ու տպարանին
Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի ու տպարանի տեղակայման հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք ատոմակայանի տելեգրամյան ալիքից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրկին գնդակոծել են Էներգոդարի արդյունաբերական գոտու՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տրանսպորտային արտադրամասի և տպարանի տեղակայման հատվածը։ Անձնակազմի և բնակչության շրջանում տուժածներ չկան»։
Ատոմակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ գնդակոծության հետևանքով հիմնականում վնասվել են տպարանի և տրանսպորտային արտադրամասի շենքերի ապակիները:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ի սեփականությանը։


