կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է վերջին մի քանի ժամում առաջնագծում ՌԴ-ի հետ ավելի քան 70 բախումների մասին

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է վերջին մի քանի ժամում առաջնագծում ՌԴ-ի հետ ավելի քան 70 բախումների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են մարտի դաշտում փոխադարձ հարվածների և էական կորուստներ պատճառելու մասին:

Ըստ ռուսաստանի Պաշտպանության նախարարությա տվյալների՝ ռուսական ուժերը հետ են մղել ուկրաինական գրոհները Կուպյանսկի և Զապորոժիեի ուղղությամբ, վերականգնել Դոնեցկի գյուղերից մեկի նկատմամբ վերահսկողությունը:

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ վերջին ժամերին առաջնագծում 70-ից ավելի բախում է գրանցվել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, հրթիռային և հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ռուսական մի շարք օբյեկտների, այդ թվում՝ կառավարման կետերի, զինամթերքի պահեստների, ռուսական անձնակազմի դիրքերի։

Նշենք, որ մարտի դաշտում լարվածության ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է առաջնագիծ՝ Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ զորքերի տեղակայման վայր։

  • Կիսվել: