շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈՒ-ն Մարիուպոլում զենքը վայր չի դնի. Վերեշչուկ

Ուկրաինայի ԶՈՒ-ն Մարիուպոլում զենքը վայր չի դնի. Վերեշչուկ

Ուկրաինան մերժել է ՌԴ-ի առաջարկն առ այն, որ Մարիուպոլ քաղաքի զորքերը վայր դնեն զենքերն ու հանձնվեն, ինչից հետո պաշարված քաղաքում մնացած 300 000 բնակիչներին թույլ կտրվի ապահով լքել քաղաքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ՌԴ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը կիրակի ուշ երեկոյան ներկայացրել է Մոսկվայի առաջարկը՝ ասելով, որ ուկրաինական զորքերը և օտարերկրյա վարձկանները, որոնք վայր կդնեն զենքերը և կբարձրացնեն սպիտակ դրոշներ, կկարողանան հեռանալ մարդասիրական միջանցքներով: Դրանից հետո խաղաղ բնակիչները կտարհանվեն: Նա Ուկրաինային պատասխանելու համար ժամանակ էր տվել մինչև առավոտյան ժամը 5-ը:

Բայց Մարիուպոլը մերժել է պահանջները, իսկ Պյոտր Անդրյուշենկոն՝ քաղաքապետի խորհրդականը, ասել է, որ ռուսական կողմի խոստումներին չի կարելի վստահել, և որ քաղաքը պաշտպանող զորքերը վճռական են պայքարելու մինչև վերջին մարդը:

Մարիուպոլը երեք շաբաթ շրջափակման մեջ է՝ սննդի կամ ջրի սակավ հասանելիության և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում, խաղաղ բնակիչներին տարհանելու բազմաթիվ փորձեր ձախողվել են այն պնդումների պատճառով, որ Ռուսաստանը ռմբակոծել և գնդակոծել է մարդասիրական ուղիները:

  • Կիսվել: