շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հայտարարել է, որ Կիևը պետականացնելու է երկրում ռուսական ամբողջ ունեցվածքը

Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հայտարարել է, որ Կիևը պետականացնելու է երկրում ռուսական ամբողջ ունեցվածքը

Կիևը կազգայնացնի Ուկրաինայում ռուսական ամբողջ ունեցվածքը՝ փոխհատուցելու հատուկ գործողության հետևանքով կրած վնասները: Ինչպես հայտնել է՝ kp.ru-ն՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Ընդունվել են ազգայնացման մասին օրենքները, և մենք արդեն սկսել ենք այդ գործընթացները: Անշուշտ, կպետականացնենք Ուկրաինայում Ռուսաստանի ունեցվածքը, որպեսզի փոխհատուցենք այդ երկրի՝ մեզ հասցված որոշ կորուստները»,- ասել է Շմիգալը «Ռադա» հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք էր ընդունել, համաձայն որի՝ պետք է բռնագրավվեն և ազգայնացվեն հանրապետությունում գտնվող բոլոր ռուսական իրավաբանական և ֆիզիկական անձանց ակտիվները։

  • Կիսվել: