շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ-ի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա

Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ-ի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա

Գիշերը Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ընկած հրթիռը հրդեհի և ուժեղ պայթեցման պատճառ է դարձել։

Ավելի ուշ այս առնչությամբ APA-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը օգոստոսի 28-ին, ժամը 3-ի սահմաններում, ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով որոշ պատուհաններ կոտրվել են, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր են առաջացել:

«Դեսպանատան աշխատակիցների շրջանում զոհեր չկան: Մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- ասել է Հաջիզադեն:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: