Ուկրաինայի Սումի քաղաքին ՌԴ հարվածի հետևանքով առնվազն 9 զոհ կա
Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքին, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ավերվել է բժշկական կենտրոնը, որտեղ, ըստ տեղական իշխանության, 120 մարդ է եղել: Զոհվել է առվազն ինը հոգի, կա տասից ավելի վիրավոր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: