ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի ՌՕՈւ-ն հայտնել է ռուսական չորս հրթիռ խոցելու մասին

Ուկրաինայի ՌՕՈւ-ն հայտնել է ռուսական չորս հրթիռ խոցելու մասին

Օգոստոսի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կենտրոնական և հյուսիսային շրջաններում ոչնչացրել են չորս X-101/X-55/X-555 թևավոր հրթիռներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն հայտնել է, որ հրթիռների բեկորների անկման պատճառով Կիևի մարզում տուժել է երկու մարդ, վնասվել է տասը առանձնատուն։ 

Հաղորդվում է նաև, որ հրթիռներն արձակվել են հինգ ռազմավարական ինքնաթիռներից, որոնք այդ պահին գտնվել են Ռուսաստանի օդային տարածքում՝ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի մոտ:

 

  • Կիսվել: