շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հրաժարականը: Այս մասին  նշված է նախագահի պաշտոնական կայքում:

Զելենսկին ասել է, թե երկրորդ շանսն է տալիս վարչապետին և նշել է, որ հիմա ժամանակը չէ տնտեսապես ու քաղաքականապես խարխլել պետությունը:

Անցած չորեքշաբթի անհայտ օգտատերը «YouTube»-ում ձայնագրություն էր տեղադրել, որտեղ վարչապետը անհարգալից էր խոսել նախագահի մասին: Հոնչարուկն ասել է, թե ձայնագրությունը մոնտաժված է: Դրա համար նա մեղադրել է բարեփոխումների հակառակորդներին:

Երեկ նա ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Այնուհանդերձ, որպեսզի չխարխլվի նախագահի նկատմամբ վստահությունն ու վերանան կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել», - երեկ նա հայտնել էր ֆեյսբուքյան գրառմամբ:

Զելենսկին պահանջել է երկշաբաթյա ժամկետում պարզել, թե ովքեր են վարչապետի ու մյուս պաշտոնյաների խոսակցությանն առնչություն ունեցած անձինք:

  • Կիսվել: