Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է. կան զոհեր
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է: Վերջին տեղեկություններով՝ մահացել է 50 քաղաքացի, այդ թվում՝ 5 երեխա: Հրթիռակոծության ժամանակ կայարանում եղել է 4 հազար քաղաքացի՝ հիմնականում կանայք և երեխաներ, տեղեկացնում է DW-ն:
Նշվում է, որ Դոնեցկի մարզի ղեկավարն ասել է, որ Կրամատորսկի հիվանդանոցներ է տեղափոխվել 98 վիրավոր, այդ թվում՝ 16 երեխա, 46 կին և 36 տղամարդ։
Տեղի ունեցածի հաար Կիևը մեղադրել է ռուսական կողմին: Իր հերթին ռուսական կողմը հերքել է իր մասնակցությունն այդ գործողությանը: