շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն. Քանանի

Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն. Քանանի

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ուկրաինայի նախագահի հակաիրանական պնդումների, ընդգծել է, որ Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱԳՆ խոսնակն ԻԻՀ դեմ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները որակել է որպես հասարակական կարծիքը շեղելու պրոեկցիա և քաղաքական դրամա՝ զուգորդված անհիմն պնդումներով և դրանք համարել է անարժեք։

Քանանին հավելել է. «ԻԻՀ միշտ հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում պատերազմին և դրա շարունակմանը, և շատ ցավում է Ուկրաինայի ժողովրդի ցավի և տառապանքի համար և ընդգծում է որքան հնարավոր է շուտ դրան վերջ տալու համար քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, և անգամ պատրաստ է այդ ուղությամբ աջակցել»:

Քանանին ընդգծելով որ Իրանի դեմ ուղղված պնդումներն ու քաղաքական շոուները չեն փոխում ուկրաինական պատերազմի իրողությունները, մատնանշել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ փորձագիտական ​​բանակցությունները և հավելել է. «Ուկրաինական կողմի՝ պնդումները հետաքննելու նպատակով իրանական կողմի հետ փորձագիտական ​​բանակցություններից խուսափելը հաստատում է դրանց անհիմն լինելը և հաստատում է Իրանի հասցեին նման մեղադրանքների հիմքում դրված կոնկրետ քաղաքական նպատակների ու շարժառիթների առկայությունը»։

 

  • Կիսվել: