չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. ՌԴ նախագահ

Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Կողմերն անդրադարձել են ուկրաինական հակամարտությանը: ՌԴ ղեկավարը նշել է, որ Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են: Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսությամբ:

ՌԴ-ի և Ֆինլանդիայի նախագահները քննարկել նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի մտադրությունը: 

Նշվում է, որ Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ սպառնալիք չկա:

  • Կիսվել: