երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայի հետ բանակցություններից ակնկալիքները չարդարացան. Մեդինսկի

Ուկրաինայի հետ բանակցություններից ակնկալիքները չարդարացան. Մեդինսկի

Ուկրաինայի հետ բանակցություններից ակնկալիքները չարդարացան։ Այս մասին ասել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մեդինսկին նշել է, որՌուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չի հաջողվել ստորագրել։

Նա նաեւ հայտնել է, որ ռուսական կողմը հումանիտար միջանցքների հարցը ուկրաինական պատվիրակության առաջ կտրուկ է դրել։ Մեդինսկին հույս է հայտնել, որ հումանիտար միջանցքները երեքշաբթի կաշխատեն։

Պատվիրակության մեկ այլ անդամ էլ՝ Լեոնիդ Սլուցկին, իր հերթին ասել է, որ Ռուսաստանը սպասում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները շուտով կշարունակվեն։ ՛՛Սակայն Մոսկվան իրեն չի մխիթարում այն պատրանքով, որ հաջորդ անգամ արդյունքի կհասնեն՛՛,-նշել է նա։

Նա տեսակետ է հայտնել, որ բանակցությունները հեշտ չեն լինի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ երրորդ փուլը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կան դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքի բացման հարցում:

  • Կիսվել: