երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում, սակայն Ռուսաստանը հարգում է այդ դիրքորոշումը. Լավրով

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում, սակայն Ռուսաստանը հարգում է այդ դիրքորոշումը. Լավրով

Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի տեսակետները րեն համընկնում, սակայն Ռուսաստանը հարգում և գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։

"Եթե խոսենք արտաքին քաղաքական թեմայի մասին, ապա այսօր մեզ համար առանցքային թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է և դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։ Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումները չեն համընկնում այս հարցի շուրջ, բայց մենք շատ ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերվում այն դիրքորոշմանը, որը Թուրքիան ներկայացնում է՝ փորձելով օբյեկտիվորեն մոտենալ ներկայիս ճգնաժամից բխող խնդիրներին", - ասել է Լավրովը։

Լավրովը նաեւ նշել է, որ Ուկրաինայի իրադրությունից բացի, Չավուշօղլուի հետ կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե ինչպես են ընթանում գործերը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: