Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև, տեղեկացնում է «Ռադա» հեռուստաալիքը:
«Այսօր Ուկրաինայում է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելլոգը»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Քելոգը ներկա է եղել Կիևի կենտրոնում՝ Սոֆիայի հրապարակում, Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով։
Ուկրաինայի նախագահը Թրամփի հատուկ ներկայացուցչին պարգևատրել է իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով՝ «միջպետական համագործակցության, Ուկրաինայի ինքնիշխանության ամրապնդման գործում հատուկ ներդրման» համար:
Հավելենք, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես այցելել է Ուկրաինա։
Նշենք նաև, որ այսօր նշվում է Ուկրաինայի Անկախության օրը


