Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։
Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը պատասխանել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի հաջորդ մեկ տարվա ընթացքում։
Նա, մասավորապես, նշել է. «Կասկածում եմ, որ մեկ տարի անց բանակցությունները կշարունակվեն։ Հարցն այն է, թե որքանով է Ռուսաստանը լուրջ վերաբերվում այս բանակցություններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայի գլխավոր նպատակն է վերացնել Ուկրաինայում ճգնաժամի պատճառները և ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։ Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը պատրաստ է սպասել, եթե Ուկրաինայի իշխանությունները կարծեն, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ։


