շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում է ԱՄՆ-ն. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում է ԱՄՆ-ն. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները, և նրանք չպետք է գերագնահատեն իրենց: Այս մասին ZDF-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հիմա դժվար կլինի, բայց բանակցությունները սկսվել են։ Դրանք կշարունակվեն երկուշաբթի օրը։ Եվ, իհարկե, եվրոպացիները որոշակի դեր կխաղան այս հարցում, բայց մենք նույնպես չպետք է գերագնահատենք մեզ։ Եվրոպայի միասնությունը կարևոր է, բայց այս պատերազմում վճռորոշ դերը դեռևս կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է նա:

 

  • Կիսվել: