հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա «ճանապարհային քարտեզի» նախագծի պատրաստումից հետո. Պոդոլյակ

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա «ճանապարհային քարտեզի» նախագծի պատրաստումից հետո. Պոդոլյակ

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա, երբ պատրաստ լինի ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նրանք կարող են քննարկել, երեքշաբթի իր Telegram-ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Երբ բանակցային գործընթացի շրջանակում աշխատանքային խմբերը որոշ նախնական փաստաթղթեր մշակեն և դրանք հանձնվեն նախագահներին, նրանք կգնահատեն՝ արդյոք սա արդեն «ճանապարհային քարտեզ» է, որը կարելի է առերես քննարկել։ Հետո այս հանդիպումը կարող է լինել», - գրել է նա։

Միաժամանակ, նրա կարծիքով, «ցանկացած հիմնարար որոշումներ կարող են ընդունվել միայն երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ»։

Պոդոլյակը նշել է, որ «անդադար բանակցություններ են ընթանում առցանց, կան բազմաթիվ խորհրդատվական խմբեր, որոնք ներգրավված են այս գործընթացում»։

  • Կիսվել: