ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի Ազգային բանկը ՀՀ-ին ու ևս վեց երկրի խնդրել է դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով գործարքները

Ուկրաինայի Ազգային բանկը ՀՀ-ին ու ևս վեց երկրի խնդրել է դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով գործարքները

Ուկրաինայի Ազգային բանկը միջազգային գործընկերներին խնդրել է հրաժարվել ռուսական ՛՛Միր՛՛ վճարային համակարգի քարտերի սպասարկումից: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի Ազգային բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի եւ Ղրղըզստանի կենտրոնական բանկերի ղեկավարություններին` խնդրելով դադարեցնել ՛՛Միր՛՛ վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում ցանկացած գործարք՛՛:

Հաղորդվում է նաև, որ NBU-ի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն ասել է. ՛՛Ազգային բանկը ձգտում է հասնել Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր տարբերակների առավելագույն կիրառմանը։ Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի ֆինանսավորումը պետք է դադարեցվի։ Այդ իսկ պատճառով մենք միջազգային գործընկերների կողմից մեր նախաձեռնությունների աջակցություն ենք ակնկալում՛՛:

  • Կիսվել: