երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների

Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների

Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եվրոպացիները նույնպես կլինեն լուծման անհրաժեշտ մասը, քանի որ խոսքը նրանց անվտանգության մասին է», - հավելել է Մակրոնը՝ հայտնելով, որ շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի ծրագրերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել: Զելենսկին Ֆրանսիայի առաջնորդին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

  • Կիսվել: