ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Թուրքիայում Լավրովի հետ հանդիպումը

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Թուրքիայում Լավրովի հետ հանդիպումը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան չի բացառել Թուրքիայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, եթե, նրա խոսքով, բովանդակային բանակցությունների հեռանկար լինի։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել էր, որ իր երկիրը ցանկանում է մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Չավուշօղլուի, Լավրովն արդեն հաստատել է մասնակցությունը ֆորումին։

 

  • Կիսվել: