ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է Կիևի ինքնիշխանության վերականգնման անհրաժեշտությունը

Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է Կիևի ինքնիշխանության վերականգնման անհրաժեշտությունը

Ուկրաինայում խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը Կիևի ինքնիշխանության վերականգնումն է։ Այս մասին ՛՛Սինհուա՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինայում երկարաժամկետ կայունություն ապահովելու միակ միջոցը միջազգայնորեն ճանաչված սահմաններով երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնումն է՛՛։

Կուլեբայի խոսքով՝ Կիևը հույս ունի անվտանգության երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից, այդ թվում՝ Չինաստանից։

Ուկրաինայի ԱԳ նախարարը խոսել  է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների մասին և ասել, որ Ստամբուլի հանդիպումից հետո դրանք խիստ բարդացել են:

Նա ասել է. ՛՛Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին համաձայնագրի նախագիծ։ Ռուսական կողմն ընդունել է այդ առաջարկը լրացուցիչ ուսումնասիրության համար։ Ցավոք, դրանից հետո բանակցային գործընթացը շատ է բարդացել՛՛:

 

  • Կիսվել: