շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան վրացական գինեգործական ընկերություններից մեկն ընդգրկել է պատերազմը հովանավորողների ցուցակում

Ուկրաինան վրացական գինեգործական ընկերություններից մեկն ընդգրկել է պատերազմը հովանավորողների ցուցակում

Ուկրաինան վրացական գինեգործական BOLERO & COMPANY ընկերությունն ընդգրկել է պատերազմը հովանավորողների ցուցակում, տեղեկացնում է ՛՛Новости-Грузия՛՛-ն։

WAR AND SANCTIONS նախագծի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է. ՛՛Շահառու սեփականատերը Վախթանգ Թամազի Կարիչաշվիլին է, որը Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիություն ունի, նա Ուչի Մամացաշվիլու գործընկերն է, որը Բիձինա Իվանիշվիլու զարմիկն է՛՛:

Բացի այդ՝ հաղորդվում է նաեւ, որ ընկերությունների խումբը, որը ղեկավարում է Կարիչաշվիլին, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստան է արտահանել 69 մլն դոլարի ապրանք։ Ռուսական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ 2024թ. ռուսական բյուջեի եկամուտները գինու ակցիզից կարող են ավելանալ՝ հասնելով 22,6 մլրդ ռուբլու՝ 11,1 մլրդ ռուբլու դիմաց։

՛՛Ընկերությունների խումբը՝ Bolero & Company Ltd-ի գլխավորությամբ, այդ կերպ աջակցում է Ռուսաստանի տնտեսությանը եւ, հետեւաբար, հովանավորում ագրեսիան Ուկրաինայի դեմ՛՛,-նշված է հաշվետվության մեջ:

Հավելենք, որ BOLERO & COMPANY ընկերությունը մինչ այս պահը որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

  • Կիսվել: