հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան ստորագրել է երեք նոր համաձայնագիր թուրքական Bayraktar անօդաչուների արտադրողի հետ

Ուկրաինան ստորագրել է երեք նոր համաձայնագիր թուրքական Bayraktar անօդաչուների արտադրողի հետ

Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարար Ալեքսանդր Կամիշինը տեղեկացրել է, որ թուրքական Bayraktar անօդաչուների արտադրողի՝ Baykar ընկերության հետ ստորագրվել է երեք նոր համաձայնագիր։

Նրա խոսքով՝ համաձայնագրերը ստորագրվել են ստամբուլյան Teknofest փառատոնի ժամանակ։

«Ձեռք է բերվել կարեւոր արդյունք ուկրաինացի արտադրողների համար՝ երեք նոր համաձայնագիր թուրքական Baykar արտադրողի հետ։ Մանրամասները, պարզ է, չեմ նշի, բայց հավաստիացնում եմ, որ այդ պայմանագրերը մեր երկրին տալիս են արտահանական հասույթ եւ նոր սերնդի զենք»,- գրել է ուկրաինացի նախարարը Թելեգրամում։

  • Կիսվել: