կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին կից կիբեռկենտրոնին

Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին կից կիբեռկենտրոնին

Այսօր Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին կից կիբեռկենտրոնին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Delo.ua-ն։

Նշվում է, որ նույն օրը ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության կոոպերատիվ կենտրոնի մոտ տեղի է ունեցել ուկրաինական դրոշի բարձրացման արարողությունը:

՛՛Այսօր Տալլինում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կիբեռպաշտպանության կոոպերատիվ կենտրոնում, պաշտոնապես բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը, որը նշում է Ուկրաինայի պաշտոնական միացումը CCDCOE-ին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: