շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինան կհարձակվեր Բելառուսի վրա, եթե ՌԴ-ն կանխարգելիչ հարված չձեռնարկեր․ Լուկաշենկո

Ուկրաինան կհարձակվեր Բելառուսի վրա, եթե ՌԴ-ն կանխարգելիչ հարված չձեռնարկեր․ Լուկաշենկո

Ուկրաինան հարձակում կիրականացներ Բելառուսի վրա, եթե Ռուսաստանը կանխարգելիչ հարված չձեռնարկեր։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Եթե կանխարգելիչ հարված չհասցվեր, նրանք կհարձակվեին Բելառուսի և Ռուսաստանի մեր զորքերի վրա, որոնք վարժանքներ էին իրականացնում», - ասել է Լուկաշենկոն: «Հետևաբար, մենք չենք սանձազերծել այս պատերազմը, մեր խիղճը հանգիստ է: Լավ է, որ սկսեցինք: Կենսաբանական զենքը, ամենամեծ ատոմակայանները և այս ամենը պատրաստ էին պայթեցնելու: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Չեռնոբիլում», - ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: