շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան կհաղթի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինան կհաղթի. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններ և որքան կտեւի զինված հակամարտությունը, Ուկրաինան կհաղթի ամեն դեպքում։

Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն արդեն տրամադրել են կամ շուտով Ուկրաինային կտրամադրեն «10 հակատանկային համակարգ յուրաքանչյուր ռուսական տանկի դիմաց», գրում է BBC-ն։

Բլինքենը նաև ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն ինքը չի տեսնում «պոտենցիալ սցենար», որում Կիևը չհաղթի։

New York Times-ը, հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների խումբը գտնվում է ԱՄՆ-ում, ովքեր վերապատրաստվել են Switchblade անօդաչու սարքերին տիրապետելու համար:

  • Կիսվել: